Գասպերինին խոսել է «Տոտենհեմը» գլխավորելու լուրերի մասին
«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին մեկնաբանել է «Տոտենհեմում» հավանական նշանակման մասին տեղեկությունը: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Գասպերինին մասնավորապես նշել է․ «Չկան բանակցություններ, շփումներ, ընդհանրապես ոչինչ չկա: Ես պայմանագիր ունեմ «Ատալանտայի» հետ եւ երջանիկ եմ այս ակումբում»։ Ընդգծենք, որ անգլիական սպորտային մամուլը գրեց այն մասին, որ Գասպերինին կարող է գլխավորել լոնդոնյան ակումբը։
Ընդգծենք, որ «Մոուրինյոի» պաշտոնանկությունից հետո լոնդոնյան ակումբի ղեկավարները փորձում են գտնել նոր մարզիչ, ով թիմը կգլխավորի և կհասցնի լուրջ արդյունքների։