Հադրութն ու Շուշին տուն ենք վերադարձնելու. «Հաղթանակի 5-րդ բրիգադ» ՀԿ-ն այցելել է Եռաբլուր եւ Մանվել Գրիգորյանի շիրիմին
Մայիսի 8- ին, "Հաղթանակի 5-րդ բրիգադ" հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, նախագահ Նազիկ Ամիրյանի գլխավորությամբ, այցելեց Եռաբլուր եւ Արշալույսի եղբայրական պանթեոն, հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Զորավար Մանվել Գրիգորյանին, հաղթանակած բրիգադի մարտիկներին եւ վերջին պատերազմի հերոս տղաներին։
Շրջում էին տղերքը իրենց ընկերների շիրիմներին, ամեն մեկը իր մտքերով, իր հիշողություններով։
Գլխակոր էին տղերքը, բայց վրեժխնդրությամբ ու հավատով լի, որ իրենց նահատակ ընկերների արյան գնով ազատագրված հայրենիքը ետ են բերելու, որ Հադրութն ու Շուշին տուն են վերադառցնելու, որովհետեւ նրանք Զորավարի զինվորներն են, իսկ Զորավարը պարտվել չէր սիրում։ Այս մասին հայտնում են «Հաղթանակի 5-րդ բրիգադ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում: