«ՈւԵՖԱ»-ն կարող է երկու տարով արգելել 3 գրանդ ակումբների մասնակցությունը եվրոպական ակումբային մրցաշարերում
«ՈւԵՖԱ»-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ցանկանում է լրջորեն պատժել Մադրիդի «Ռեալին», «Բարսելոնային» ու «Յուվենտուսին», ովքեր դեռևս չեն լքել Եվրոպայի Սուպերլիգան: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նշվում է, որ առաջիկայում Չեֆերինը կառաջարկի երկու տարով արգելել Մադրիդի «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» մասնակցությունը եվրոպական ակումբային մրցաշարերում։
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ով Սուպերլիգայի գլխավոր աջակիցն է, ակնկալում է, որ «ՈւԵՖԱ»-ն երկխոսության մեջ կմտնի մրցաշարի հիմնադիր ակումբների հետ: Եթե դա տեղի չունենա, Մադրիդը խնդրի լուծման այլ ուղիներ կփնտրի և կարող է դիմել դատարան: