Էրլինգ Հոլանդի տրանսվերը կարող է արժենալ մոտ 200 միլիոն եվրո
«Ռեալը» ամենայն հավանականությամբ չի կարողանա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին:
Ըստ Marca-ի՝ այս գործարքը կարող է արժենալ մոտ 200 միլիոն եվրո, եթե հաշվի առնեք ոչ միայն տրանսֆերի գումարը, այլ նաև խաղացողի գործակալ Մինո Ռայոլեին տրվող միջնորդավճարը:
Մադրիդի «Ռեալը» ոչ մի դեպքում չի պատրաստվում վճարել այդպիսի գումար: Կորոնավիրուսի ճգնաժամը ուժեղ հարված հասցրեց Եվրոպայի բարձրակարգ ակումբներին:
Նշվում է, որ մադրիդյան թիմը կարող է սպասել մինչև 2022 թվականի ամառ և այդ ժամանակ նա Հոլանդին կարող է ձեռք բերել մոտ 75 միլիոն եվրո գումարով։