Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե

Թիրախում Քոչարյանն էր, քանի որ 2008 թ. նա ձախողեց սորոսական խունտայի և նրանց պատվիրատուների դավադիր և հակահայ ծրագրերը. Գրիգորյան

Այս ընտությունները պարզ քաղաքական գործընթացներ չեն, սա մեր բոլորի քավարանն է, չպետք է սխալվենք և դառնանք ՀՀ կործանման մասնակիցը, այլ կանխել է պետք: Սխալվել կնշանակի վճարել վերջին և միակ գինը, որից հետո պետություն էլ չենք ունենա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը:

«Եկեք փազլը հավաքենք, հետադարձ հայացքով:

Մեր հարևան, բարեկամ Վրաստանում 2003 թվականի նոյեմբերի 2-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, ընդդիմության առաջնորդ Սահակաշվիլին շարժում սկսեց իշխանության դեմ և նոյեմբերի 22-ին գրավեցին խորհրդարանի շենքը: Վրաստանում գունավոր հեղափոխությունը կոչում էին վարդերի հեղափոխություն: Արաբական գարուններից սկսյալ արևմուտքի և հյուսիս սառը պատերազմը /երբեմն ոչ այնքան սառը/ մտել է հարավային կովկաս: Ինչևէ, 2004-ին Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: Սահակաշվիլին վարեց ընդգծված պրոարևմտյան քաղաքականություն, թե ինչ եղավ Աբղազիայի և Հարավային Օսեթիայի հետ բոլորս գիտենք, մանրամասների մեջ չմտնենք: Արևմուտքի որոշ ուժային կենտրոններ, որոնց այս հոդվածում կկոչենք սորոսական կենտրոններ, փորձեցին շարժումը հարավային կովկասում թեժ պահել և մի քանի տարի հետո, փափուկ տեղափոխեցին Հայաստան:

2008 թվականի փետրվարին ՀՀ-ում տեղի ունեցավ նախագահական ընտրություններ, որից հետո, մարտի 1, իր բոլոր հետևանքներով: Հավանաբար արևմտյան ուժերին՝ սորոսականներին, պետք էր, որպեսզի ՀՀ-ում չլինի մի ուժ, որը կարող է լինել քաղաքական առումով հենարան ՌԴ-ին: Արևմտյան ուժերին չհաջողվեց փոփոխություն մտցնել ՀՀ արտաքին քաղաքական կուրսում և անցան կոշտ միջոցների և ծախսերն ավելացրեցին: Խափանվեցին նրանց պլանները, իսկ ՀՀ-ում առկա էր Արցախի հարցը, գինը Արցախն էր լինելու, հիմա արդեն պարզ է: Բայց գեներացվել էր ատելության մթնոլորտ ընդդեմ Արցախի, արցախցիների, թիրախում բանակն էր, ավանդույթներն ու արժեքները, եկեղեցին ու մշակույթը: ՀՀ թշնամիների նկատմամբ տարվում էր մի կեղծ խաղաղասիրության թեզ: Ծրագիրը մեկն էր, հանձնել հողերը և ինչպես Բաբաջանյան Արմանն է պարբերաբար պնդում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անխափան աշխատանքը: Հիշու՞ք եք, որ նույնիսկ 44 օրյա պատերազմի ընթացքում էր նույն պնդումն անում ԱԺ ամբիոնից:

Ինչևէ վերադառնանք, փազլին: Ենթադրում եմ հավաքագրվել էր մեծաքանակ մարդկանց խումբ, մեկին կանանց բռնության պաշտպանության անվան տակ, մյուսներին, սևազգեստ մայրերի /չշփոթել զինվոր կորցրած մայրերի հետ/, կանաչներ, իրազեկներ, ռեստարտներ, բաց հասարակություններ, գլոբալիստներ, կոսմոպոլիտներ, ֆլաններ-ֆստաններ: Մի խոսքով լիքը մարդիկ, որոնք կոնկրետ աշխատում էին հայ հասարակության հետ՝ ծախսեր անում, եվրոպաներից օրենքներ ու կոնվենցիաներ բերում, ասուլիսներ տալիս, կարճ ասած ամեն ինչ՝ օվերթոնի պատուհանի կիրառման տրամաբանությամբ:

Ենթադրում եմ այս ուժերին օգտագործեցին նաև նախագահական ընտրություններում և փափուկ դրվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքների տակ: Կարծում եմ Րաֆֆի Հովհաննիսյանը պատահական մարդ չէր, նա ԱՄՆ-ում կրթություն էր ստացել և 90-ականներին եղել էր արտգործնախարար: Հիմա, որ արդյունքով գնահատում եմ, նա գործարքի չգնաց այդ ուժերի հետ և պատահական չէր, որ բախումներ չլինելու համար գնաց մի օր Ծիծեռնակաբերդ, մի օր մարզեր, մինչև վերջացավ սորոսականների հույսը: Արդյունքում սորոսականներին նույնպես չհաջողվեց կատարել իրենց ծրագիրը և ամենևին կապ չուներ մյուս թեկնածուն ով էր, կարևորը կտրուկ փոփոխության ենթարկվեր ՀՀ ներքին և արտաքին քաղաքական ուղղությունները:

Անցավ ևս մի քանի տարի, մի խումբ մարդիկ որոշեցին, որ գրավել ՊՊԾ գունդը՝ երկրում հրահրելով նոր հակառուսական ալիք: Շահարկվեց 2016-ի ապրիլյան պատերազմը, մարդիկ կիսվեցին երկու մասի /բայց անհավասար/, մի փոքր մաս կարծում էր, որ դա պարտություն էր, իսկ մյուս մասը՝ հակառակը: Նորից դրսում էին, իրեց առաջը փակած ոստիականական ուժերին թեյ ու փախլավա տվողներ, ազատության մասին գոռացող աղջիկներ և տղաներ, փշալարերի մոտ համբուրվող զույգեր, տարատեսակ երևույթներ: Մեկ էլ հո՛պ եկավ Նիկոլը, ձեռքերը բարձրացրեց, թե բա սկսում ենք բաց ձեռքերի արշավ, համարյա վարդերի հեղափոխության տեխնոլոգիայով: Առաջին արձագանքը եղավ Պավլիկ Մանուկյանից, որն ասաց. դրան գցեք աղբամանը: Պավլիկին իհարկե հանեցին այդ խմբից, կամ այնպես արեցին, որ ինքը դուրս եկավ, հիմա արդեն կարևոր չի: Մի Պավլիկ իմ կարծիքով շատ պատահական քար գցեց սորոսականների դավադիր ծրագրի վրա:

2018 թվական: Գյումրի: Քայլում է մի մարդ, որը երբեք ոչ մի լավ բան չի արել /ես ոչ մի դեպք չգիտեմ/, ոչ մի նորմալ ծրագիր չի առաջակել, ընկալելի չի, ինձ համար գոնե մինչև հիմա: Այս մարդը մերժելով եկավ-եկավ հասավ Երևան և նրան սպասում էին այն խմբերը, որոնք 2008-ին օգտագործվել էին, էլ աղանդավորներ, ՀԿ-ականներ, գրանտակերեր, կանանց բռնության պրոֆեսիոնալ մասնագետներ, բանակի դեմ տարկետման ակցիաների ակտիվիստներ և այլն, մի խոսքով լիքը փոքր միավորներ: Այս մարդիկ կարողացան հայ ժողովրդի մի զգալի մասի մոտ դրական փոփոխությունների հույս ստեղծել: Եղան հանրահավաքներ, որոնց մասնակցեցին նաև մեր պարզ ու միամիտ քաղաքացիները` իրենց սպասումներով: Էյֆորիան տեխնոլոգիաներով այնքան բարձրացրեցին, որ արդեն ՀՀ-ն կամ կունենար նոր վարչապետ կամ վարչապետ առհասարակ չէր ունենա, ինչպես ասում էր մի կիսագրագետ թեկնածու:

Արդյունքում տեղի ունեցան փոփոխություններ, որին հաջորդեց ԱԺ արտահերթ ընտությունները: Իշխանության եկան մարդիկ, որոնք ՌԴ-ի վրա էին գցել ապրիլյան պատերազմը, թե իբր դա պլանավորված էր, որպեսզի Ադրբեջանը ԵԱՏՄ մտնի, եկան մարդիկ, ովքեր ՌԴ դեսպանատան դիմաց բազմաթիվ բողոքի ակցիաներ էին արել, Գյումրու ռազմաբազայի դեմ հրապարակումներ էին արել և այլն: իշխանության եկան մարդիկ որոնց, եթե սկսեմ նկարագրել կձանձրացնեմ ընթերցողին, կարճ ասած մարդիկ ովքեր զուրկ էին արժեքային համակարգից և չունեն բարոյականության արգելակներ: Ի՞նչ ասացին, փոխարենը արեցին տրամագծորեն հակառակը /մարդ հավես աներ նման մի տեղեկանք սարքեր, հրապարակեր մեր քաղաքացիների համար/: Արդյունքում հանձնեցին Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, գերիներ և հաշմված մարդիկ: Վտանգված է ՀՀ-ն:

Մի շատ կարևոր հանգամանք, ինչու՞ թիրախ դարձավ Ռոբերտ Քոչարյանը: Կարծում եմ դա նույն արևմուտքի պատվերն էր, քանի որ նա ձախողեց 2008 թվականի սորոսական խունտայի և նրանց պատվիրատու՝ արևմտյան որոշ կենտրոնների, դավադիր և հակահայ ծրագրերը: Դա ստիպել էր նրանց ևս 10 տարի ծախսեր անել ՀՀ-ում: Կարծում եմ Քոչարյանը պատախան էր այդ ծրագերի ձախողման և լրացուցիչ չնախատեսված ծախսերի համար: Իսկ ՀՀ-ում միլիարդավոր դոլարների հասնող «թալանի» մասին տարիներով տեղեկատվական տարափ էր, երբեմն թվերը այնպիսի մասշտաբների էին հասցնում, որ Քոչարյանի նախագահության շրջանի բոլոր տարիների բյուջեները գումարենք իրար, էլի այդ թվերը չենք ստանա: Արշավ էր, արշավ կոնկրետ անձանց դեմ, կոնկրետ նպատակներով, իսկ միամիտ մարդիկ կային, որ անմտաբար հավատում էին: Ճանաչում եմ բազմաթիվ մարդկանց, ովքեր ժամանակին կերել էին այդ կուտը, իսկ հիմա լրիվ հակառակ տեսակետն ունեն և ճիշտ են արել, որ վերանայել են իրենց դիրքորոշումը: Հիմա բոլորն իրենց դիրքորոշումը պետք է վերանայեն:

Հայ ժողովուրդը այս անգամ պետք է խորությամբ գնահատի այն խնդրները, որի արդյունքում ձևավորվեց այս վիճակը: Այս ընտությունները պարզ քաղաքական գործընթացներ չեն, սա մեր բոլորի քավարանն է, չպետք է սխալվենք և դառնանք ՀՀ կործանման մասնակիցը, այլ կանխել է պետք: Սխալվել կնշանակի վճարել վերջին և միակ գինը, որից հետո պետություն էլ չենք ունենա:

Հ.Գ. Սա անձնական տեսակետ է, կարծիք, որը փորձեցի կիսվել ձեր հետ: Կարող եք համաձայնվել, կարող եք չհամաձայնվել: Բայց հանգամանքներն ու դրվագները, որ շարում եմ մի առանցքի վրա պատկերը պարզ է դառնում: Ապագա կա միայն առանց Նիկոլ Հայաստանում»: