Նիդերլանդներում ադրբեջանցիները դանակահարել են հայ իրավաբան Աննա Հակոբյանին
Այսօր Նիդերլանդներում երեք ադրբեջանցու կողմից դանակահարվել է մեր հայ իրավաբան Աննա Հակոբյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահէ Բալբաբեանը:
«Նա հիմա վիրահատվում է հիվանդանոցում։ Վիճակը դեռ պարզ չէ։ Շներին տեղում ձերբակալել են»,-գրել է Վահէ Բալբաբեանը և ավելի ուշ ևս մեկ գրառմամբ տեղեկացրել. «Մեր ընկերներից մեկը Աննայի հետ խոսել է: Վիրահատությունը բարեհաջող ավարտվել է: Աննան դեռ թույլ է, բայց վստահ եմ՝ ամեն ինչ լավ է լինելու։ Աստված հետդ, Աննա՛ ջան»: