Ժոզե Մոուրինյոն ցանկանում է «Ռոմայում» տեսնել «Տոտենհեմի» 2 ֆուտբոլիստի
Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն, ով ամռանը կստանձնի իտալական «Ռոմայի» գլխավոր մարզչի ղեկը, կփորձի թիմ հրավիրել «Տոտենհեմի» միանգամից 2 ֆուտբոլիստի։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ Մոուրինյոն կփորձի թիմ հրավիրել Էրիկ Դայերին և Էրիկ Լամելային։
Ընդգծենք, որ պորտուգալացին մտադիր է թիմի ղեկը ստանձնելուց հետո լուրջ փոփոխությունների ենթարկել հռոմեական ակումբը։