Լիբիայի բանակը բերվել է մարտական պատրաստվածության բարձր մակարդակի
Լիբիայի ազգային բանակը ՝ մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ, բարձրացրել է մարտական պատրաստության մակարդակի՝ Չադի սահմանակից Ալ-Կուֆրա շրջանում: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
«Բարձրացվել է ցամաքային և օդային ուժերի բոլոր զորամասերի պատրաստակամության մակարդակը ՝ կանխելու յուրաքանչյուրին, ով փորձում է խաթարել տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը», - ասված է ռազմական շրջանի հրամանատարության հայտարարության մեջ:
Տարածաշրջանում պատրաստվածության բարձրացման շրջանակներում սահմանը հսկելու համար Ալ-Սարա ռազմաբազա է ուղարկվել անհրաժեշտ այն ամենը, ինչը պետք կգա սահմանները հսկելու համար: