Ուզում են գլխատել Սյունիքը. նախկին մարզպետը՝ Սյունիքի միջադեպի և դրան հետևած ձերբակալությունների մասին (տեսանյութ)
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի տվյալներով` Սյունիքում տեղի ունեցած միջադեպից հետո ավելի քան 20 մարդ բերման է ենթարկվել և ձերբակալվել:
Նա եկել էր ՀՀ Քննչական կոմիտե, որի դիմաց, լրագրողների հետ զրույցում նկատեց, որ Շուռնուխի գյուղապետի հիվանդ եղբորը գիշերը մտել են ու բռնի կերպով անհայտ ուղղությամբ տարել:
«Ուզում են հնարավոր չափի մարդ բերման ենթարկել, որ ստիպեն նրանցից որևէ մեկին ցուցմունք տա մյուսների վերաբերյալ և այդպիսով գխատեն Սյունիքը»,-ասաց Վահե Հակոբյանը՝ նշելով, որ բերման ենթարկվածների գերակշռող մասը Արցախյան 2-րդ պատերազմի մասնակից է:
Նա նաև նշեց, որ վերջին շրջանում հակառակորդի հետ փոխհրաձգությունները ինտեսիվ են դարձել:
Մանրամասները՝ տեսանյութում