«Յուվենտուսի» հետաքրքիր վիճակագրությունը առանց Կրիշտիանու Ռոնալդուի
«Յուվենտուսը» Ա Սերիայի 31-րդ տուրում պարտվեց «Ատալանտային» (0: 1): Թուրինյան թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մկանային վնասվածքի պատճառով բաց է թողել խաղը:
Իտալիայի ընթացիկ առաջնության չորս հանդիպումներում, որոնց պորտուգալացին չեն մասնակցել, թիմը երեք անգամ ոչ-ոքի է խաղացել և մեկ անգամ պարտվել։
Ստացվում է, որ թուրինյան թիմն առանց Ռոնալդուի այս մրցաշրջանում չի կարողացել հաղթել Իտալիայի առաջնության գեթ մեկ խաղում։ Ընդգծենք, որ թուրինյան թիմում Ռոնալդուի գործոնի մասին ընդգծել է նաև թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն։