Էդ ո՞նց եք եկել էդտեղ նստել ընդհանրապես, էդ որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք, ես ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում. Փաշինյանը՝ Գևորգյանին
Իմ քայլից դուրս եկած ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը հարց հղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իմ քայլականներին, ասելով, որ ամաչում է հնչեցված ծափահարությունների համար, քանի որ ունենք հազարավոր զոհեր, գերեվարված զինծառայողներ.
«Դուք գոնե որպես վարչապետ պետք է ձեր թիմակցիներին փորձեիք սանձեիք»։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան պատգամավորի խոսքին, զայրացած հայտարարեց․ «Եթե դուք ամաչում եք, որ Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը հավատում է ՀՀ-ի, Արցախի ապագային, դա ձեր պրոբլեմն է։ Եվ ձեր շուրթերից «ձեր թիմակիցներ» արտահայտությունը շատ խորհրդանշական է հնչում»:
Փաշինյանը շարունակելով խոսքը ասաց. «Էդ ո՞նց եք եկել էդտեղ նստել ընդհանրապես, էդ որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք, ես ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում»