Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Պուտինն ու Բայդենը հեռախոսով զրուցել են ապագա հանդիպման, ինչպես նաև քննարկել են Ուկրաինայի մասին հարցեր: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru -ից:
Ջո Բայդենը առաջիկա ամիսներին Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել: Հեռախոսազրույցի շրջանակներում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են երկկողմ մի շարք հարցեր և գլոբալ խնդիրներ, մասնավորապես `անդրադարձել են Դոնբասում հակամարտության սրման թեմային: Միևնույն ժամանակ, Բայդենը կոչ է արել Մոսկվային նվազեցնել լարվածությունը ուկրաինական սահմանների երկայնքով, մինչդեռ Պուտինը ընդգծել է Մինսկի «միջոցառումների փաթեթի» հիման վրա կարգավորել Ուկրաինայի արևելքում իրավիճակի հանգուցալուծումը:
Հավելենք, որ վրջին շրջանում ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա է զգալի լարվածություն: