Լևոն Բունիաթյանը չընտրվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության արդյունքներն ԱԺ ապրիլի 13-ի նիստում ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: Ընտրությանը մասնակցել է 52 պատգամավոր, որից 13-ը կողմ են եղել առաջադրված թեկնածությանը, 36-ը՝ ոչ:
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել էր Լևոն Բունիաթյանի թեկնածությունը: