Պեսկովը նշել է, որ «Իսկանդեր-Մ» հրթիռների օգտագործման հարցը քննարկվում է զինվորականների կողմից
Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման և օգտագործման հարցը քննարկում են զինվորականները։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվությունը։ Այդ կապակցությամբ Բաքուն պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվա:
Ընդգծենք, որ շաբաթներ առաջ ռուս զինվորականենրը նշել էին, որ իրենց տեղեկություններով արցախյան վերջին պատերազմի ընթացքում «Իսկանդեր-Մ» հրթիռներ չի օգտագործվել։