Ֆլորենտինո Պերեսը նորից վերընտրվեց «Ռեալի» նախագահ
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նորից վերընտրվեց ակումբի նախագահ։ Այս մասին տեղեկանում ենք AS սպորտային պարբերականից։
Այսպիսով` Պերեսն ակումբը կղեկավարի մինչև 2025 թվականը։ Պերեսն ակումբի նախագահ ընտրվել է 2000 թվականին և պաշտոնը լքել 2006 թվականին։
2009 թվականին նա նորից վերընտրվեց որպես ակումբի նախագահ։
Պերեսի գլխավորությամբ արքայական ակումբը հասել է իր պատմության մեջ ամենալուրջ հաջողություններին։