«Նազելի, հնարավո՞ր է էդ աստիճան կորցնել ադեկվատությունը»... իսկ մեր զինվորների մանեկենների այգու մասին ասելիք չունե՞ք...
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հիշել է 2004 թվականի ապրիլի 12-ը և այն որակել «նախկին հանցավոր ռեժիմի ամոթալի էջերից» մեկը...
....
Նա երկու տողով անդրադարձել է այդ օրվա դեպքերին՝ նշելով, որ այդ օրը «խաղաղ ցույցի մասնակիցները, քաղհասարակության ներկայացուցիչներն ու լրագրողները դաժանաբար ծեծի ենթարկվեցին», և «ցավով» արձանագրել, որ «մինչ օրս որևէ կազմակերպիչ կամ իրականացնող պատասխանատվության չի ենթարկվել»։
Իհարկե, շատ հետաքրքիր է, թե երբեմնի լրագրող ու պատգամավոր դարձած Բաղդասարյան Նազելին ում է ուղղում իր հարցը: Նրան թերևս հարկավոր է հիշեցնել, որ օրվա իշխանությունը հենց իրենք են ու այն մարդը, ով կարող է պատասխանատվության ենթարկել, քանի որ ինքն է երկրի ղեկավարն ու դա իր գործն է...
Նազելիին թերևս պետք է հիշեցնել նաև, որ պատասխանատվության ենթարկող թիվ մեկ մարդն ինքն է խառնված այս գործում մինչև իսկ այնքան, որ հազիվ թե նրան ձեռք տար բացահայտել 2004-ի ապրիլի 12-ն ու 2008-ի մարտի 1-ը...
Ի վերջո, Նազելին չի հիշում երևի, որ իր քաղաքական կնքահայրն ու իր ղեկավարը արդեն հրապարակավ հայտարարեց, թե «ըստ էության մարտի 1-ը բացահայտված է»...
Հիմա հետաքրքիր է, թե ումի՞ց է նա ինչ պահանջում... իրենի՞ց ու իր կուսակիցների՞ց, թե՞ հենց Նիկոլից...
Բացի այդ, իրավապահներն ու ֆեյսբուքյան օգտատերերն իրենց մեկնաբանություններով այլ բաներ ևս հիշեցնում են Նազելիին, որոնց մեծ մասը պատգամավորը ջանասիրաբար ջնջում է...
Սակայն մի երկու բան մեզ հաջողվել է «փրկել»...
Դրանք ներկայացնելուց առաջ, մի հիշեցում ևս... Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ի ցույց է դրել մեր զինվորների մանեկենների այգին, այս թեմայով ասելիք չունե՞ք...