Ճապոնացիները ստեղծել են հակավիրուսային պլաստիկ քարտ
Կորոնավիրուսի վարակը վերջին 1 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում փոխել է մարդկանց կենսակերպն ու ապրելակերպը։
Այս ամենի ֆոնին միջազգային մի շարք կազմակերպություններ արտադրում են այնպիսի իրեր, որոնք ավելի հարմար է օգտագործել կորոնավիրուսային համաճարակի շրջանում։ Ճապոնիայում կարտադրվի հակավիրուսային բանկային քարտ։
Այսպես կոչված «հակավիրուսային քարտը» մշակվել է ճապոնական Toppan Printing ընկերության կողմից: Քարտի յուրահատկությունն այն է, որ «հակավիրուսային բաղադրիչը, ի վիճակի է 24 ժամվա ընթացքում 99% նվազեցնել վիրուսային մասնիկներիակտիվությունը քարտի մակերևույթին»։ Նշվում է, որ նորամուծությունը շուտով կշահագործվի։