Թշնամին թիրախավորել, հրկիզել էր Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանի տարածքը. հայ զինծառայողների մասունքներ են հայտնաբերվում
Երեկ Արցախի հարավային թևում Ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել:
Սակայն, Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո: Նշենք, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք:
Պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից:
Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:
ԱԻՊԾ-ից հայտնում են, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն: