«Ռեալը» ցանկանում է գնել Մոհամեդ Սալլահին
Մադրիդի «Ռեալը» շահագրգռված է ձեռք բերել Մոհամեդ Սալահի տրանսֆերը, սակայն գործարքն իրականացնելը այդքան էլ հեշտ չի լինի։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Դեռևս մրցաշրջանի սկզբում Սալլահը հիացմունքով էր խոսել արքայական ակումբի մասին։ Չնայած եգիպտացին դեռ ունի 2 տարվա պայմանագիր, այնուամենայնիվ արքայական ակումբը կփորձի վճռական քայլերի դիմել և գնել նրա տրանսֆերը։
Ընդգծենք, որ այս մրցաշրջանում եգիպտացին այդքան էլ լավ մարզավիճակում չի գտնվում։