Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 20,7 միլիոն մարդ
Մեծ Բրիտանիայում 20,7 միլիոն մարդ ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին դեղաչափը: Վերջին մեկ օրվա ընթացքում պատվաստվել է 225 հազար քաղաքացի: Այս մասին հայտարարել է Sky News հեռուստաալիքը:
Նշվում է, որ Միացյալ Թագավորությունում ավելի քան 895 հազար մարդ արդեն ստացել է պատվաստանյութի երկրորդ դեղաչափը, ինչը 51 հազարով ավելի է նախորդ օրվա համեմատ:
Բրիտանիայի կառավարության մարտի 3-ի տվյալներով, կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր թագավորությունում հայտնաբերվել է հիվանդության ընդհանուր առմամբ 4 միլիոն 198 հազար դեպք, որոնցից 123 հազարը ավարտվել է մահացու ելքով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրիտանիայում կորոնավիրուսի բրազիլական շտամի վեց դեպք է հայտնաբերվել: