Ուսուցիչներ, տնօրեններ, պետական ապարատի աշխատակիցներ Վանաձորից․ բոլորի տեղաշարժը դեպի հանրահավաք կազմակերպում է ՔՊ-ն (ֆոտո, վիդեո)
Լոռու մարզի Վանաձոր քաղաքից ևս ակտիվ կազմակերպվում է քաղաքացիների տեխափոխումը Երևան։ Մարզպետ Արամ Խաչատրյանն, ըստ ամենայնի, որոշել է սիրաշահել իր քաղաքական կնքահորն ու ակտիվ գործունեություն է ծավալել մարզերի համայքներում։
Նրան օգնում են նաև ՔՊ-ականների մերձավորները, ովքեր վաղ առավոտից ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով կազմակերպում են քաղաքացիների տեղաշարժը։
Ու թեև Արամ Խաչատրյանը NEWSPRESS.am-ի հետ զրուցյում փորձում էր վստահեցնել, որ իրենք ստիպողաբար ոչինչ չեն անում, սակայն պետական ապարատի ակտիվ ներգրավվածությունն ու դպրոցների մանկավարժական կոլեկտիվների մասնակցությունը ավելի քան խոսուն վկա է այն բանի, որ ինչպես նախկինում, այսօր էլ իշխանությունը չարաշահում է իր դիրքն ու օգտագործում լծակները։