ՊՆ-ն հերքում է. Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում սադրանքներ չեն եղել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդահրություն է տարածել, որում նշվում է.
«Մի շարք լրատվամիջոցներ լայնորեն տարածում են ֆեյսբուքյան որոշ օգտատերերի հրապարակած տեղեկությունը` Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքների մասին:
Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»: