Փաշինյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի. ՌԴ Պետդումայի պաշտոնյա
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը «Daily Storm»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե Փաշինյանը, քննադատելով ռուսական «Իսկանդեր»-ը, ցանկանում է ընդգծել իր անմեղությունը պարտության մեջ։
«Դա կարող է շատ լուրջ հարված հասցնել մեր զենքի հեղինակությանը և ամբողջ երկրի հեղինակությանը: Եվ նման բառերի համար հարկավոր է պատասխանատվություն կրել, եթե դրանք չհաստատվեն։ Փաշինյանն ընդհանրապես կարդացե՞լ է «Իսկանդեր»-ի տակտիկական և տեխնիկական բնութագրերը, և նա գիտի՞, թե այս հրթիռն ինչի համար է օգտագործվում»,-ասել է Շերինը և հավելել.
«Ես անկեղծորեն այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչումն է կայանում բողոքը: Փաշինյանը, հավանաբար, երբեք կապ չի ունեցել ռազմական գործերի հետ»: