Սաակաշվիլին խոստացել է օգնել ընդդիմությանը՝ հաղթել Վրաստանի իշխանությունների դեմ պայքարում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալությունից հետո խոստացել է ընդդիմության հաղթանակը՝ իշխանությունների հետ դիմակայությունում:
Այս մասին նա ասաել է իր ֆեյսբուքյան էջում՝ տեսաուղերձով։ Սաակաշվիլին շեշտել է, որ անհրաժեշտ է դիմել պայքարի քաղաքական բոլոր մեթոդներին:
«Մենք պետք է սովորենք պաշտպանել ինքներս մեզ և հասարակությունը: Մենք մեր պայքարը միանշանակ պետք է տանենք դեպի հաղթանակ, և ես դրանում լիովին համոզված եմ»,-ասել է քաղաքական գործիչը:
Միեւնույն ժամանակ, նախկին նախագահը Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները քննադատել է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան բերման է ենթարկվել. Գործողության ընթացքում իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել։