Ոստիկանների գործադրած բռնության հետևանքով կոտրվել է Իշխան Սաղաթելյանի քիթը. Սերգեյ Չամանյան
Ոստիկանների գործադրած բռնության հետևանքով ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ուղեղի ցնցում է ստացել, կոտրվել է քիթը, վնասվել՝ շրթունքը։ Այս մասին տեղեկանում ենք Սերգեյ Չամանյանի տելեգրամյան ալիքից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ոստիկանները փորձել էին բերման ենթարկել Իշխան Սաղաթելյանին։ Նրա նկատմամբ բռնություն էր գործադրվել, որի հետևանքով վերջինս ստացել էր մարմնական վնասվածքներ։