Անակնկալ չէր, քիչ առաջ Ոստիկանության կենտրոնականի բաժնից ինձ ծանուցում բերեցին. Սամսոնյան
Քիչ առաջ Ոստիկանության կենտրոնականի բաժնից ինձ ծանուցում բերեցին՝ ժամը 13:30-ի համար: Ոստիկանության գալը անակնկալ չէր մեր համար. երեկ գիշերվանից սպասում ու սպասում ենք: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
«Ծանուցագիրը ստանալուց հետո Ռուբեն Մելիքյանը զանգահարեց հետաքննիչին և տեղեկացրեց, որ ես այսօր այդ ժամերին խաղաղ հավաքներին մասնակցելու իմ սահմանադրական իրավունքն եմ իրացնելու և ժամը տեղափոխեցինք այսօր 18:30, նաև ընդգծեցինք, որ բացատրություն տալը, թեև մեր ոչ թե պարտականությունն է այլ իրավունքը, բայց այնուհանդերձ մենք պատրաստ ենք ներկայանալ ոստիկանություն նշված ժամին:
Հույս ունեմ, որ ընթացքում հետաքննիչ Գասպարյանին չեն ստիպի ինձ ապօրինի բերման ենթարկելու հրաման տալ»,-գրել է Սամսոնյանը: