Ռուսաստանում ստեղծվել է կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութը
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութը գրանցելու մասին: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Նոր պատվաստանյութն ունի «Կովիվակ» անունը։ Կառավարության ղեկավարը նշել է, որ մարտի կեսերին պատվաստանյութի 120 հազար խմբաքանակը կուղարկվի քաղաքացիական շրջանառություն:
Միշուստինը շեշտել է, որ Ռուսաստանը մնում է աշխարհում միակ երկիրը, որտեղ երեք պատվաստանյութ է ստեղծվել ՝ կորոնավիրուսը կանխելու համար: