Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է
Քաղաքականություն

Թե ինչ է լինում այն երկրների հետ, ովքեր պարտքով են աշխատավարձ ու թոշակ տալիս, թող պատմեն տնտեսագետները. Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար, քաղաքական գործիչ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՈւՅՍԻ ՎԱՃԱՌԱԿԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՈւՅՍԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՅԱԿԱՆ ԿԵՏԸ: ՈՎ Է ԼԻՆԵԼՈւ ՀԱՋՈՐԴ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Անտարբերությունը մեղք է, որը գործում ենք արնաքամ լինող Հայաստանի հանդեպ: Անտարբերները քայլում են կյանքի կողքով: Ոչ մեկին չի ներվելու:

Հայաստանում շրջում է անտերության, անպաշտպանության ու թշվառության ուրվականը: Սկսած` գերիների ու անհետ կորածների հարցերից մինչև պետության անվտանգության հարցեր:

Հայաստանի ապիկար ու դավաճանական իշխանությունը` իր թավշյա մարդասպան ղեկավարով հանդերձ պետության մաշման վերջին ակորդներն է իրականացնում: Մնացածը` լիրիկա է: Հայհոյեք, անիծեք, գլուխը տմբտմբացնելով փիլիսոփայեք թե լուռ մտածեք` դրանից իրականությունը չի փոխվելու: Ձախողակ լինելը վարակիչ է, ու շարքային ձախողակը պետությունը դարձրեց այնպիսին, ինչպիսին երկու տարի առաջ հենց ինքն էր նկարագրել` ձախողված:

ԶՐՈՅԱԿԱՆ ԿԵՏ

Հայաստանը բոլոր չափորոշիչներով գտնվում է բացասական (մինուս) առանցքում, պայմանականորեն ասած` զրոյական կետում` անվտանգային, քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյական:

Հայաստանի ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆԸ հիմա միայն դատարկ հնչյուն է: Այն կախված է ումից ասես, բայց միայն ոչ Հայաստանից: ԱԱԾի-ի ապօրինի ու հակասահմանադրական արգելքը լուսաբանում չիրականացնել Սյունիքում, այս ամենի խտացված նկարագրությունն է: ( նմանատիպ խայտառակություն, բացի Հյուսիսային Կորեայից դժվար է պատկերացնել): Մեր թուլանալու հետևանքով անգամ Ռուսաստանի համար տարածաշրջանում դարձել ենք գլխացավանք, իսկ մյուսների համար սեպ, որը պետք է հանել: Ուստի անվտանգության անթիվ աշխատակիցներով պաշտպանված թավշյան մարդասպանի մեկ օր ավել մնալը նշանակում է ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ մոտեցնել մեկ օրով: Ու երիցս նզովյալ են այն տասկոպեկանոց գրպանային գործիչները, ովքեր մի ամբողջ ժողովրդի անվտանգություն թողնում են հոգին հաշմված վախկոտի հույսին:

Հին ՔԱՂԱՔԱԿԱՆ համակարգի դեֆոլտը փաստ է: Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր դերակատարները պարտավորված են փոխվել: Գիտակցեն թե ոչ` այդպես է: Ոչ միայն ու ոչ այնքան անունով կամ դեմքով, որքան իրենց մոտեցումներով ու փիլիսոփայությամբ: Դաժան մարտահրավերները ցավոտ լուծումներ են պահանջում: Նոր սկիզբ է լինելու: «ՉԽԱՆԳԱՐԵԼ ՈւՆԱԿԻՆ»- սա պիտի լինի ելման կետը: Միայն այդ դեպքում կլինի սկզբում Հայաստան առանց նիկոլ, իսկ հետո էլ առհասարակ` Հայաստան:

ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆԸ գահավիժում է սարսափելի արագությամբ ու կոլապսը դեռևս շատ շոշափելի չի, քանզի ինչպես երբեմնի պարկեշտ թունյանն էր ասում, բա որ պարտք չվերցնենք, ինչպես աշխատավարձ տանք: Թե ինչ է լինում այն երկրների հետ, ովքեր պարտքով են աշխատավարձ ու թոշակ տալիս, թող պատմեն տնտեսագետները:
Հատկապես, եթե մեծ հավանականությամբ այդ պարտքը քեզ տվել են թուրքերը կամ նրանց փոխկապակցված շրջանակները:

Հայաստանում ԲԱՐՈՅԱԶՐԿՎԱԾ ու բարոյալքված են բոլոր պետական ինստիտուտները` օրենսդիրը, գործադիրը, հատկապես` իրավապահը: Տարիներ շարունակ կայանալով ու զարգանալով հանդերձ` նրանք չդարձան համակարգեր, որոնք ունակ կլինեն հակազդեցություն ցույց տալ ու փրկել պետությունը չարիքից:

Ինստիտուցիոնալ իմունուտետ չձևավորեցինք:

Գործող իշխանությունը այնքան իջեցրեց պետական ծառայողի նշաձողը, որ ով հայհոյում կամ ստատուս է գրում, համարվում է հասարակական-քաղաքական գործիչ ու իրեն միանգամայն օրինաչափ կերպով պատկերացնում շարքային նիկոլականի փոխարեն: Պետական համակարգում աշխատելը այլևս չի ենթադրում անգամ նվազագույն իմացություն կամ փորձ, գիտելիք, ինքնակրթություն, հայրենասիրություն: Լավերի ու հաջողակների պահանջարկ չկա: Ավելին`վարակիչ հաջողակներին վատնում ենք ու մաշում:

Հայաստանում բարոյահոգաբանական տեսանկյունից լուռ հակամարտություն է: Լուռ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ: Այստեղ անգամ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆԸ ԳՈւՅՆ ունի` սև ու սպիտակ: Ցանկացած հարցի պատասխան տրամագծորեն տարբերվում է`կախված նրանից` սև թե սպիտակ գույնի սիրահարն է մեկնաբանում: Դավաճան բառն անգամ մեկնաբանվում է ըստ նախասիրության, թեև թվում է` էլ ուր ավելի ակնհայտ:

Բարոյալքման անդունդը բաց է, մենք այնտեղ ենք, ու արժեհամակարգային խեղման խտացված դրսևորումը գերիների հարազատներից մերկ լուսանկարներ պահանջող վիժվածքն է:

Քովիդի ու պատերազմի սթրեսը հաղթահարելու ցանկությունն այնքան մեծ է, որ չենք նկատում, որ ճշմարտությունը այլ գույն ստացավ ու դեռ երկար այդպես է մնալու` կարմիր: Արյան ալ կարմիր:

Խելահեղ անհոգության ու ուրախության շղարշը, որով պատված է Երևանը, իրականում մի բացատրություն կարող է ունենալ` տպավորություն է` մարդիկ շտապում են ուրախանալ, շտապում են ապրել, որովհետև հաջորդ արհավիրքի սպասումը շատ մեծ է: Այն կարող է լինել անգամ վաղը: Երկրաշարժը` ձեզ օրինակ:

ՀՈւՅՍԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐԸ

Երկու տարի առաջ գերագույն գլխավոր ՍԵՎԱԳՐԻ կապակցությամբ շրջանառության մեջ դրեցի մի բնութագրիչ`հույսի վաճառական` նկատի ունենալով, որ 2018-ին սույն մակաբույծը հանրապետության հրապարակի կենտրոնում բոլորին լավ ապրելու , երջանիկ լինելու, արդարության ու էլի շատ բաների հույս էր վաճառում: Ու ճակատագրի հեգնանքով նա դարձավ հայ ժողովրդի բոլոր երազանքների ու հույսերի գերեզմանափորը: Նա բառի բուն իմաստով թաղեց 5000-ից ավելի գարուն, ավիրեց այն ամենը, ինչին դիպավ: Արդյունքում մնացին կենացային մակարդակի հիմարություն-մաղթանքներ` աշխարհի չեմպիոն ֆուտբոլի հավաքականից մինչև օլիմպիադա ու 5 միլիոն բնակչություն: Ինքն էլ դարձավ բեմադրիչ ռեժիսոր` ամեն մարզում բերովի մարդիկ շարելով ու թավիշին վերջ տալու մասին թերհաս մտքեր շաղ տալով:

ՎԱՐՉԱՊԵՏԸ

Եվ այս համատարած քաոսի ու աղմուկի մեջ օդում թևածում է մեկ հարց` ով է լինելու հաջորդ վարչապետը: Ինչ է անելու, ինչպես է անելու: Բացի շաաատ նեղմիտ նիկոլականներից ու նիկոլից, ( թերևս անգամ նիկոլը) բոլորը գիտեն, որ Հայաստանը վարչապետ չունի, Հայաստանի վիճակը վատ է, Հայաստանը պետք է փրկել:

Եվ կրկին..... բոլորն էլի փրկչի որոնումների մեջ են: Մեկը կարող է, մյուսը` ոչ: Մեկը լավն է, մյուսը` ոչ: Մեկին սիրում ենք` մյուսին` ոչ:

Ու մեր ՉՓՐԿՎԵԼՈՒ «գրավականը» հենց այս մտքերն են: Փրկիչ չի լինելու: Փրկիչներ չկան: Որպիսի Հայաստանը դեռ ապրի, պետք է հարմարվել այն մտքին, որ հաջորդ իշխանությանը ու նրա ղեկավարին մեծ հավանականությամբ չեք սիրելու: Վստահաբար` չեք հասկանալու: Ասեմ ավելին` իրեն ձեր սերը պետք չի լինելու: Նույնքան վստահությամբ ասեմ` իրեն ձեր ըմբռնումը շատ է պետք լինելու: Ինքը կապիկություններ չի անելու, «խոնարհվում եմ բոլորիդ առաջ» տհաս շոուներ չի անելու, որ իրեն սիրեք: Ինքը կայացնելու է ծանրագույն որոշումներ, շատ դեպքերում` ի հակառակ ձեր կամքի: Այդ որոշումները կայացնելիս էլ «սիլիբիլի» չպիտի անի տարբեր քաղաքական ուժերի հետ, ինչպես ստանդարտ պայմաններում: Հանուն ազգի` ընդդեմ ժողովրդի:

Հանուն պետության: Այն պետության, որ հիմա էլ չկա, ու նրա, որի մնացորդները ուզում եք լինի: Եթե իհարկե ուզում եք: Պարգևավճարներ չեք ստանալու, ճոխ ծախսեր չեն լինելու, կրճատումներ լինելու են: Այս ամենը նրա համար, որ աշխատավարձ ու թոշակ երաշխավորված ստանաք, երկրի ներսում գերի չընկնեք GPS-ով թուրքին հող չտաք, ձեռքներդ «երկու կոպեկ» փող լինի և այլն և այլն: Սա թավշյա մարդասպանի «նվերն» է իր հաջորդին: Կամ ռացիոնալ ու նաև իռացիոնալ կերպով վստահելու եք հաջորդին ու սպասեք կայունացման, հույսի ծագման, կամ էլ…. Կամ չկա:

ԵՐՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԿԱ:

Դե, իսկ հիմա փորձեք գտնել նրան, ով կարող է փորձել փրկել այս ավերակները, հաստատ իմանալով, որ իրեն ոչ միայն շնորհակալ չեն լինելու, այլև չեն սիրելու ու չեն հասկանալու: Գտեք այդ մարդու մոտիվացիան` դառնալու մահապարտ:

Իսկ մինչ այդ` վերջապես սովորեք դաստիարակել ձեր մեջ քաղաքացի, ով ոչ միայն պահանջատեր է իր իրավունքների նկատմամբ, այլև կրում է բեռ պետության համար ու հասկանում է պետություն ունենալու գինը: Չափազանց ծանր գինը:

Հ.Գ. Ու Եթե ձեր մտքին միևնույն է ձեր քաղաքական թիմակցից բացի, ուրիշ ոչ ոքի անուն չի գալիս, ուրեմն մենք այդպես էլ ոչինչ չենք հասկացել»։