Օդի ջերմաստիճանը կնվազի 13-16 աստիճանով
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Փետրվարի 17-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումները 25-30 մ/վ, իսկ Երևանում՝ 20-25 մ/վ։
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 18-20-ին շրջանների զգալի մասում, 21-ի գիշերը՝ առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, փետրվարի 18-20-ը՝ լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով։
Փետրվարի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-22-ն աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 18-20-ին, 21-ի գիշերը՝ թաց ձյուն, փետրվարի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: