Դավիդ Ալաբան համաձայնության է հասել «Ռեալի» հետ
Ինչպես տեղեկացնում է իտալացի նշանավոր սպորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Դավիդ Ալաբան նախնական համաձայնության է եկել իր պայմանագրի շուրջ՝ «Ռեալի» հետ։
Նշվում է, որ Ալաբայի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Ընդգծենք, որ Ալաբային ցանկանում են թիմ հրավիրել մի շարք ակումբներ։
Ըստ տեղեկությունների Ալաբան ցանկանում է միանալ հենց արքայական ակումբին։ Նրա պայմանագիրը Մյունխենյան ակումբի հետ ավարտվում է այս ամռանը։