Քանաքեռի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տեղի կունենա զորակոչվող զինծառայողներին «Աշոտ Երկաթ» խաչերի հանձնում
«Թովմասյան» հիմնադրամը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության առաջարկով, հանձն է առել հովանավորել այս տարի զորակոչվող զինծառայողներին «Աշոտ Երկաթ» խաչերի հանձնումը։
«Փետրվարի 15-ին` ժամը 12:00-ին, Քանաքեռի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տեղի կունենա խաչերի օրհնության և զորակոչիկներին հանձնման հանդիսավոր արարողություն:
Այս ավանդույթը նոր չէ։ Այն սկիզբ է առել Արցախյան գոյամարտի տարիներին, երբ հայ մարտիկները խաչեր էին կրում համազգեստի և զրահատեխնիկայի վրա։
Կրծքանշանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահպանվող և 2012թ. Վեհափառ Հայրապետի կողմից «Հայոց բանակի պահապան Խաչ» հռչակված պատմական սրբություն, Աշոտ Երկաթ թագավորի Խաչի մանրակերտն է։
Աստված պահապան մեր հերոսներին»,-նշել է «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում։