ՊՆ-ում ու կառավարությունում նստած փող են ստանում` ինչի՞ համար, եթե չեն զբաղվում մեր կորած երեխեքի հարցով. զինվորի հայր (տեսանյութ)
Ում սիրտը ցավում ա մեր երեխեքի համար ու կարա օգնի մեզ, թող գա կանգնի ստեղ ու ասի՝ ես կօգնեմ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինվորներից մեկի հայրը, որը գերության մեջ գտնվող զինվորների ծնողների հետ միասին եկել էր կառավարություն՝ ակնկալելով մի շարք հարցերի պատասխաններ։
«Էսքան որ եկել լցվել են կառավարություն ու ՊՆ, նստած կոֆե են խմում՝ ի՞նչ են անում մեր կորած երեխեքին գտնելու համար: Ով կգա մեր երեխեքի հարցը կլուծի՝ նա էլ մեզ ղեկավար կլինի»,-ասաց ծնողներից մեկը:
Մանրամսաները՝ NEWSPRESS.am-ի տեսանյութում.