Հանրակրթության նոր չափորոշիչ սահմանվեց. Գնահատականներ կդրվեն միայն 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 4-ին նիստում ընդունեց Հանրակրթության պետական նոր չափորոշիչի ձևավորման և հաստատման կարգը:
ԿԳՄՍ փոխմախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ սույն կարգով կանոնակարգվում են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի և չափորոշիչների ձևավորման ու հաստատման գործընթացները և ՀՀ հանրակրթության համակարգում դրանց ներդրման հետ կապված հարաբերությունները:
«Շատ կարևոր է նախագծային ուսուցման ներդրումը 7-րդ դասարանից սկսած, ինչը հնարավորություն է տալու զարգացնել սովորողի ստեղծագործական, ինքնուրույն կարողությունները: Այս ամենը ունենում է նաեւ գնահատման կարգի փոփոխություն: մասնավորապես, միավորային գնահատումը պետք է գործի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, այսինքն տարրական դասարաններում հրաժարվում ենք միավորային գնահատականների ձևից: Նաև առաջարկել ենք հրաժարվել անբավարար գնահատկանային շեմից և10-միավորանոց սանդղակում բոլոր միավորները համարել առաջընթաց»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:
Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերից փորձարկելու են չափորոշիչները, իսկ այն վերջնական դպրոցներում կներդրվի 2023 թվականից: