Աննա Հակոբյանի խնջույքից խնջույք վազելու միջակայքը․ ծնունդն ԱՄՆ-ում՝ սգից հեռու
Դեռ 1 տարի առաջ` փետրվարի 1-ին՝ Աննա Հակոբյանի ծննդյան օրը, Նիկոլ Փաշինյանն ինստագրամի իր էջում նկար էր հրապարակել և կից գրել․ «Աննայի ծնունդը»․․․
Այս լուսանկարը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում և հատկապես Նիկոլի աջակիցների շրջանում, ովքեր վստահ էին, որ նա իրենց չի խաբում, և Աննայի ծնունդը նշել են ինչպես ամենասովորական ընտանիքում՝ սեղանին ունենալով թթու, պանիր, կարկանդակ, ապուր ու փլավ․․․․
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նաև տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես հատակին նստած՝ աղջիկները շնորհավորում են մորն ու երգում նրա համար՝ ավանդական «Happy birthday»-ը։ Նիկոլը նույնիսկ խոստացավ․ «Հաջորդ տարի հայկական երգով ենք շնորհավորելու»։
Կասկած չկար, որ ծննդյան այս բեմականացումը ներկայացվել էր հասարակությանը մոնիպուլիացիայի ենթարկելու համար, իսկ իրականում՝ տոնակատարություն էր եղել ծննդյան կապակցությամբ։
Այս տեսակետի ներքո, շատերն իրենց գրառումը թողեցին․ «Լավ է արել․․․»... Նրանց հետ չենք վիճում: Միայն մի փոքրիկ ուղղում՝ այն ժամանակ խնդիրն այն չէր՝ լավ էր արել, թե՝ վատ, այլ այն, որ պետք չէր հակառակը ցույց տալ․․․
Այս տարի Աննա դառնում է 42 տարեկան ու բոլորի աչքից հեռու է որոշել նշել ծննդյան օրը։ Նա իր տարեդարձը տոնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում․․․․ երևի հեռացել է, որ Հայաստանում տիրող ողբն ու սուգը չզգա իր ծննդյան օրը։ Այն սուգը, որն իր ընտանիքով նվիրեց Հայաստանին․․․
Դե՞, ի՞նչ կասեք՝ լա՞վ է արել․․․
Ի՞նչ է նշանակում՝ մի երկու որդեկորույս ընտանիքների տուն այցելել, հետո հանգիստ խղճով գնալ խնճույքների այլ երկրում։ Հետո վերադառնալ, մտնել այդ ընտանիք, «ապաշխարհել» ու նորից գնալ․․․
Ո՞վ կարող է մտնել սգի սրահ ու դուրս գալով՝ հարսանիք․․․ ո՞վ կարող է մայր լինելով՝ անտարբեր հայացքով նստել որդի կորցրած մոր կողքին, ո՞վ կարող է խլել հազարով ծնունդներ ու շուքով տոնել իր ծնունդը․․․