Նիկոլ Փաշինյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի միջև կոնֆլիկտը նոր թափ է ստանում. Armvoice
Նիկոլ Փաշինյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի միջև կոնֆլիկտը նոր թափ է ստանում: Այս մասին հայտնում են Armvoice տելեգրամյան ալիքի աղբյուրները։
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ «Մարությանը պահանջում է, որ Փաշինյանի յուրաքանչյուր հրաման և ցուցում տրամադրվի բացառապես գրավոր կարգով, քանի որ շատ հաճախ վարչապետը ոչ ադեկվատ հրամաններ է տալիս։ Փաշինյանն էլ իր հերթին շրջապատում բացահայտ հայտարարում է, թե զղջում է, որ Հայկ Մարությանին դարձրել է քաղաքապետ»:
«Քաղաքապետարանի և Մարությանի մերձավոր շրջապատի աղբյուրներից մեկը հայտնում է, որ քաղաքապետի թիկունքում կանգնած է Փաշինյանի նախկին օգնականը, մոսկվայաբնակ գործարար Արտակ Գասպարյանը (Արտաչոկ), որը աջակցում է Հայկ Մարությանին և փաստացի ղեկավարում է Երևանը և Փաշինանի դեմ դիմադրությունը»,-ասվում է տելեգրամյան ալիքի տարածած հաղորդագրության մեջ։