Որքան էլ Հայաստանի ղեկավարությունը փորձի իր ժողովրդից թաքցնել Շուշիում զոհերի թիվը՝ դա նրան չի հաջողվի․ սպանվել են հարյուրավոր հայեր․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիի շրջանում իր հատուկ ներկայացուցչի պաշտոնում Այդին Քերմովի նշանակման կապակցությամբ անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Շուշիի համար տեղի ունեցած մարտերին:
Ինչպես նշում է minval.az-ը, Ալիևի խոսքով՝ Շուշիի գործողության ժամանակ սպանվել են հարյուրավոր հայեր:
«Մեզ հայտնի է նրանց թիվը: Որքան էլ որ Հայաստանի ղեկավարությունը փորձի թաքցնել դա իր ժողովրդից, դա նրան չի հաջողվի»,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը սպանել է Շուշիի պաշտպանությանը մասնակցող հարյուրավոր հայերի: