«Լիվերպուլը» կարող է վաճառել Ռոբերտո Ֆիրմինոյին, որպեսզի կարողանա գնել Էրլինգ Հալանդին
Ինչպես նշում են անգլիական մի շարք սպորտային պարբերականներ, «Լիվերպուլը» պետք է վաճառի իր մի քանի ֆուտբոլիստի, որպեսզի կարողանա գնել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդին։
Նշվում է, որ դիտարկվում է նաև Ռոբերտո Ֆիրմինոյի վաճառքը։ Հալանդի տրանսֆերը գնելու համար անգլիական ակումբը պետք է վաճառքներից ստանա 136 միլիոն եվրո գումար։
Ընդգծենք, որ Հալանդին ցանկանում է գնել նաև Մադրիդի «Ռեալը»։