Էդին Ջեկոն ցանկանում է մնալ «Ռոմայում»
Իտալական «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն որոշում է կայացրել իր ապագայի հարցում։
Ինչպես նշում են իտալական մի շարք սպորտային պարբերականներ՝ Ջեկոն ցանկանում է մնալ Հռոմեական ակումբում։
Ավելի վաղ նշվում էր, որ բոսնիացին կհանվի տրանսֆերի, սակայն այս պահին ֆուտբոլիստը չի ցանկանում լքել ակումբը։
Ընդգծենք, որ խոսվում է նաև, որ հնարավոր է տեղի ունենա Էդին Ջեկո-Քրիստիան Էրիկսեն փոխանակում։