Ստամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով տարածվող հայտարարությունը կեղծ է (լուսանկար)
Երեկոյան հայտարարություն է հնչելու, անակնկալներ են լինելու դրա մեջ. Աբրահամ Գասպարյանը` Տավուշից (տեսանյութ)
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Անցումային փուլի երաշխավորը պետք է լինի շարժման առաջնորդը, իսկ ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին․ քաղաքագետԻսպանիան Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներՀայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի․ ՔՊ-ական պատգամավոր Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասինՄահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը«Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել»․ Մարիա Զախարովա
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (տեսանյութ)
Օկուպացված Ակնայում փակվում է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնըԱպրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկանՆիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. ովքեր են 3 թեկնածուներըԱրայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում էր․․․ Ստեփան ԴանիելյանԱրևմտյան շահախմբերը պատասխանատու են դառնալու, որ շուտով Հայաստանում վարկաբեկվելու են արևմտյան արժեքները, դա է լինելու Փաշինյանի հետ նրանց «համերաշխության» գինը». քաղաքագետ Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո. Թաթոյան (տեսանյութ)2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ«Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». երևանիցներն այս գրություններով պաստառներ են փակցրել Երևանի վարչական շրջաններում (լուսանկարներ)Ադրբեջանը կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի. Աբրահամյան
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Լուիս Մորենո ՕկամպոնՀութիները հայտնել են, որ հարձակվել են իսրայելական նավի վրաՂազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակԻսրայելը տանկեր է տեղափոխում Գազայի հատվածՀենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
Քաղաքականություն

Մակունցի Վաշինգտոն մեկնելն այլ նպատակ և օրակարգ կարող է ունենալ․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԱՄՆ-ում մեր դեսպանների մասին․․․

Պետք չէ Մակունցին վիրավորել կամ ձեռք առնել: Ուղղակի պետք է ճիշտ գնահատել իրավիճակը: Իսկ իրավիճակը հետևյալն է:

Վաշինգտոնում մեր դեսպաններն ի սկզբանե եղել են պրոֆեսիոնալ դիվանագետներ։ Այս ուղղությամբ մեր կադրային քաղաքականությունը մշտապես փայլուն է եղել։ Ինչպես ասում են՝ «բարձրագույն նշաձող»:

Շուգարյանը, Կիրակոսյանը, Մարգարյանը, Հովհաննիսյանը և Ներսիսյանը արհեստավարժ դիվանագետներ էին, հիանալի տիրապետում էին ժամանակի ամերիկյան իրականությանը և փայլուն կատարում էին իրենց առջև դրված խդնիրները։

Ունեցել ենք նաև մեկ քաղաքական նշանակում, ինչը միջազգային պրակտիկայում շատ հաճախ կիրառվող երևույթ է։ Երբ բարձրաստիճան ծանրքաշային գործիչ ես նշանակում դեսպան, դրանով ընդգծում ես հարաբերությունների կարևորությունը և դրանց խորացման պատրաստակամությունը։ Իսկ եթե հաշվի ենք առնում, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեսպան նշանակվելուց շուրջ մեկ տարի առաջ բավականին սերտ հարաբերություններ էր հաստատել փոխնախագահ Ջո Բայդենի հետ, պատկերն առավել ամբողջական է դառնում։ Հայկական կողմի մեսիջը ճիշտ ընկալվեց Վաշինգտոնում։ Նախագահ Օբաման Տիգրան Սարգսյանին ընդունեց ժամանելուց շուրջ 2 շաբաթ անց, չնայած արարողակարգով ամիսներ էին պահանջվում։

Ինչևէ, ինձ համար մինչ օրս անհասկանալի է, թե ինչու Հովհաննիսյանին հեղափոխությունից շատ կարճ ժամանակ անց հետ կանչեցին և նշանակեցին Ներսիսյանին։ Եթե նպատակն էր ընդգծել նախկինների հեռացումը, նորերի գալը և «նոր Հայաստան» կոնցեպտը, ապա տրամաբանական չէր Ներսիսյանի նշանակումը դեսպան, իսկ Հովհաննիսյանինը՝ փոխնախարար։ Շեշտեմ, երկու դեսպաններին էլ համարում եմ լուրջ դեսպաններ։

Մեկ այլ խնդիր էլ կա։ Մեր վերջին երեք դեսպանները Վաշինգտոնում պաշտոնավարում են 2,5 տարուց ոչ ավել։ Եթե Տիգրան Սարգսյանի դեպքում սա հասկանալի էր, քանի որ նա նշանակվել էր միջազգային կազմակերպության ղեկավար, ապա Հովհաննիսյանի ու Ներսիսյանի ափալ-թափալ փոփոխությունները անլուրջ տպավորություն կարող են թողնել ԱՄՆ-ում։ Ներսիսյանը շատ լավ տեմպի մեջ է և չնայած Երևանից գնացող՝ հաճախ անադեկվատ հանձնարարականներին, այնուամենայնիվ էֆֆեկտիվ աշխատում է։

Մակունցի մասին ոչինչ ասել չեմ կարող։ Անձնական որևէ խնդիր չունեմ։ Պարզապես ոչ փորձառու դիվանագետ է, ոչ քաղաքական ծանր քաշային, ոչ էլ Ամերիկան է այնպես պատկերացնում, ինչպես անհրաժեշտ է։ Ասեմ ավելին, վերջերս համայնքային «Armenian Weekly»-ն գրել էր, որ Մակունցի ԱՄՆ այցի նպատակը Սենատոր Մենենդեզի հետ ֆոտո նկարվելն ու PR լինելն էր և որևէ հրատապ օրակարգ իրականում չկար։ Սա բնականաբար հասկանում են նաև Վաշինգտոնում և հասկացել էին նաև Մենենդեզի գրասենյակում:

Հայ-ամերիկյան լճացած հարաբերությունների պարագայում սխալ եմ համարում նրա նշանակումը, մանավանդ, որ որևէ առավելություն չունի գործող դեսպան Ներսիսյանի նկատմամբ։

Ներսիսյանին համարում եմ էֆֆեկտիվ դեսպան (նրա գործունեությունը մշտապես գտնվում է մեր կենտրոնի մշտադիտարկման ներքո) և համարում եմ որ բավականին լավ ու ջերմ կապեր ունի դեմոկրատների վարչակազմի հետ։ Այդ պատճառով է, որ համարում եմ, որ Մակունցի Վաշինգտոն մեկնելը այլ նպատակ և օրակարգ կարող է ունենալ։

Իմ համոզնումնքն է։ ԱՄՆ-ում այս փուլում պետք չէ դեսպանին փոխել: Իսկ, եթե չգիտեմ, թե ինչ անհրաժեշտություն կա դեսպանին փոխելու համար, ապա առաջարկում եմ դեսպան նշանակել օրինակ Թաշչյանին կամ Կաժոյանին։ Իմացողները կհասկանան։

Մի բան էլ է ակնհայտ: Հայաստանում որ օրը տեղի ունենա իշխանափոխություն, նույն օրը Մակունցին ազատելու են պաշտոնից: Այդ օրը հեռու չէ, իսկ դա կրկին որպես անլրջություն է ընկալվելու:

Հայկական լոբիստներն արդեն իսկ կոշտ արձագանք են տվել այս նշանակման կապակցությամբ: Առանց նրանց աջակցության, ցանկացած դեսպան դատապարտված է տապալման:

Նշանակմանը դեմ են ԱԳՆ-ում: Բառացիորեն համարյա բոլորը: Սա տապալման երկրորդ նախադրյալն է:

Համայնքի ծանրքաշայիններից նույնպես գալիս են շատ բացասական ազդակներ՝ այս իշխանություններին դավաճան են համարում: Սա տապալման անխուսափելիության երրորդ նախադրյալն է:

Ադրբեջանի դեսպանը Վաշինգտոնում ծանրքաշային է՝ 10 տարի է Վաշինգտոնում է: Նրան լուրջ հակակշիռ է պետք դեմ տալ: Իսկ Մակունցը այդ հակակշիռը չէ, իսկ Ներսիսյանը ադրբեջանցու համակուրսեցին է: Լավ ճանաչում և հակակշռում է:

Այս ցանկը կարող եմ շարունակել»: