Կրակոցներ՝ ԱՄՆ-ում. զոհվել է 5 մարդ
ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում կրակոցների զոհ են դարձել հինգ մարդ: Այս մասին հայտնում է NBC News- ը:
Հեռուստաալիքը հայտնում է, որ ոստիկանությունը հրազենային վնասվածքներով առաջին զոհին գտել է տեղական ժամանակով ժամը 4:00-ին՝ քաղաքի հյուսիսարեւելյան հատվածում: Ավելի ուշ մոտակայքում հայտնաբերվել են այլ զոհերի մարմիններ:
Կրակոցներից վիրավորում է ստացած եղել նաև հղի կին:
Նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկները չեն կարողացել փրկել ոչ նրան, ոչ էլ՝ երեխային: