Թուրինում հանդիպել են Ֆլորենտինո Պերեսն ու Կրիշտիանու Ռոնալդուն․ Marca
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն այցելել է Թուրինի «Յուվենտուսի» մարզաբազա։ Այս մասին տեղեկանում ենք Marca -ից։
Աղբյուրը նշում է, որ երեքշբաթի օրը Պերեսը շփվել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Նրանց հանդիպման թեման պարզ չի եղել։ Նշվում է, որ իսպանացին և պորտուգալացին վերջին ամիսներին հաճախ են շփվում։
Ընդգծենք, որ Ռոնալդուն մադրիդյան ակումբում հանդես է եկել 2009-2018 թվականներին։