ՌԴ ԱԳՆ շենքի դիմաց ռազմագերիներին ազատելու պահանջով ակցիան շարունակվում է (լուսանկար)
«Ազատություն Ղարաբաղյան պատերազմում գերի ընկած բոլոր զինծառայողներին»։ Այս գրությամբ ցուցանակով շարունակվում է հայերի ակցիան ՌԴ ԱԳ նախարարության շենքի դիմաց։
«Մեր ակցիան ՌԴ ԱԳՆ դիմաց շարունակվում է»,- գրել է ակցիայի մասնակից Դավիթ Տոնոյանն ու հրապարակել լուսանկար։ Նա արդեն երկրորդ օրն է կանգնում այս ցուցանակով: