ԱԱԾ-ի ու Արարատ Միրզոյանի պատասխանները հիմնավոր չէին այդ տեղեկատվությունը հերքելու համար․Նաիրա Զոհրաբյան
ԱԱԾ-ի եւ ԱԺ նախագահի հերքումները Նաիրա Զոհրաբյանի համար բավարար չեն, որպեսզի նա չհավատա Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին, որի համաձայն՝ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների եւ ՀՀ ԱԱԾ գործակալ է, այս մասին News.am_ի հետ զրույցում ասել է Նաիրա Զոհրաբյանը։