Մադրիդի «Ռեալը» մտադիր է գնել Սերխիո Ագուերոյին
Մադրիդի «Ռեալը» Լուկա Յովիչի հեռանալուց հետո փնտրում է կենտրոնական հարձակվողի։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական AS սպորտային պարբերականից։
Իսպանական գրանդի ցուցակում են հայտնվել Սերխիո Ագուերոն, Օլիվիե Ժիրուն, Արկադիուշ Միլիկը։
Այս պահին իսպանական ակումբը ունի միայն երկու մաքուր կենտրոնական հարձակվողներ՝ Մարիանո Դիասն ու Կարիմ Բենզեման։