Իրանը Հնդկական օվկիանոսում փորձարկել է իր բալիստիկ հրթիռները
Իրանցի զինվորականները բալիստիկ հրթիռներ են արձակել` խոցելով 1800 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախները։ Այս մասին հայտնում է Tasnim–ը:
Շաբաթ օրը, ըստ գործակալության, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն օգտագործել է «տարբեր դասերի պատկանող հեռահար բալիստիկ հրթիռներ»՝ խոցելով Հնդկական օվկիանոսի հյուսիսում տեղակայված հակառակորդի պայմանական թիրախները:
Աղբյուրը նշում է, որ օգտագործվել են նաև նոր տեսակի հրթիռներ։