Փաշինյանը մտերիմներին փորձել է ներշնչել, թե ստորագրված թուղթը՝ կոմունիկացիաների մասին, «փառահեղ հաղթանակ» էր՝ Հայաստանին ձեռնտու. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մոսկովյան այցից վերադառնալիս Փաշինյանին ուղեկցող պատվիրակությունը նկատել է, որ նա ահավոր ընկճված է։ Փաշինյանը չի թաքցրել, որ ձախողվել է գերիների հարցում տեղաշարժ ապահովելու գործում, այ, եթե ապահովեր, իր դեմ այլևս խաղ չէր լինի՝ ընդդիմությանը հուժկու հարված կհասցներ։
Բայց փորձել է մտերիմներին ներշնչել, թե ստորագրված թուղթը՝ կոմունիկացիաների մասին, «փառահեղ հաղթանակ» էր, և անգամ խորամանկություն է արել, ասելով՝ չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիևը՝ համաձայնելով կոմունիկացիաների ապաշրջափակմանը։
Հայտարարել է, որ դա բացառապես մեզ է ձեռնտու։ Լսողները մտածել են, որ կա՛մ հերթական մանիպուլյացիան է անում, կա՛մ այնքան է կորցրել ադեկվատությունը, որ հունվարի 11-ի փաստաթուղթը հաղթանակ է համարում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: