«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարող է վերադառնալ կատալոնական ակումբ
«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարող է վերադառնալ իր նախկին թիմ այն դեպքում, եթե ակումբի նոր նախագահի ընտրություններում հաղթի Ժոան Լապորտան:
Այս մասին գրում են իսպանական սպորտային պարբերականները: Նշվում է, որ Վալդեսն ակումբում կարող է պաշտոն ստանալ:
Հիշեցնենք, որ իսպանացի դարպասապահն այս պահին մարզում է Իսպանիայի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Օրտան» ակումբը: