Փաշինյանն առաջարկում է՝ ինքը մնա իր պաշտոնում, ու գնանք խորհրդարանական ընտրությունների. մենք դեմ ենք դրան. Էդմոն Մարուքյան
Վարչապետը առաջարկում է՝ ինքը մնա իր պաշտոնում, ու գնանք խորհրդարանական ընտրությունների, ինչին մենք ասել ենք, որ դեմ ենք, և հիմա էլ մեր դիրքորոշումը վերահաստատեցինք, այսինքն՝ ես ներկայացրել եմ մեր մոտեցումը, վարչապետն էլ ներկայացրել է իր մոտեցումը»: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ավարտից հետո լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: