Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գերիների փոխանակում է տեղի ունեցել. Ռուստամ Մուրադով
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել, որի արդյունքում գերեվարված երկու ադրբեջանցի տեղափոխվել է Բաքու, չորս հայ՝ Երեւան: Այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ռուս խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար, գեներալ լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ստորագրված եռակողմ հայտարարությունն իրագործելու նպատակով տեղի է ունեցել գերիների հերթական փոխանակումը: Իմ անձնական հսկողության ներքո ռուս խաղաղապահների իրականացրած աշխատանքի արդյունքում Ռուսաստանի ռիազմատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել գերեվարված երկու ադրբեջանցի եւ Էրեբունի օդանավակայան վերադարձվել չորս գերի»,-ասել է Մուրադովը: