Գլխավոր դավաճանի դեմ պայքարն արդեն ազգի հետագա գոյության խնդիր է. Վարդան Ոսկանյան
Այսօր, վաղը և հետագա օրերին գերագույն գլխավոր դավաճանի դեմ պայքարն արդեն ոչ թե թշնամու կողմից ամեն օր ոտնահարվող մեր արժանապատվության վերականգնման հարց է, այլ Հայաստանի՝ որպես պետականության և հայերիս ու հայաստանցիներիս՝ որպես ազգի հետագա գոյության խնդիր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ղեկավար Վարաան Ոսկանյանը։
«Այսօր, վաղը և հետագա օրերին վճռվում է մի շատ կարևոր հարց․ արդյոք մենք շարունակելո՞ւ ենք մեր պատմության երթը՝ որպես պետություն և ազգ, թե՞ դառնալու ենք փաստացիորեն պետականազուրկ ժողովուրդ»,-գրել է իրանագետը։